ՀՅ Դաշնակցությունը ցույց կանցկացնի Երեւանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին ՀՅ Դաշնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին նվիրված ցույց կանցկացնի Երեւանում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հաղորդել է ՀՅԴ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը:



Ղազարյանը նաեւ նշել է, որ ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հանդես է եկել ղարաբաղյան կարգավորման փաստաթղթի դեմ, որն այժմ գտնվում է բանակցությունների սեղանին:



Ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունքներով ընդունվել են Մադրիդյան սկզբունքները, որոնք նախատեսում են 7 շրջանների հանձնումը Ադրբեջանի հսկողությանը, անվտանգության երաշխիքների տրամադրում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում ազատ կամքի արտահայտման ճանապարչհով, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ ցամաքային կապի ապահովում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---