Անկարային ձեռնտու չէ Երեւանի հետ երկխոսության կանգնեցումը25 օգոստոսի 2009 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կանգնեցումը հակասում է ինքնին Թուրքիայի շահերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին ասել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը: «Եթե Թուրքիան ցանկանում է տարածաշրջանային տերություն դառնալ, ապա պետք է հասկանա, որ դա անհնար է, քանի դեռ նա վատ հարաբերություններ ունի իր հարեւան երկրների հետ: Բացի դրանից, այսօր Թուրքիայի առջեւ ավելի բարդ խնդիրներ են ծառացած, քան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը` կիպրոսյան հիմնախնդիրը, քրդական խնդիրը: Բոլոր այդ հարցերը խոչընդոտում են նրա մուտքին ԵՄ»,- նշել է հայ փորձագետը:Այդ ենթատեքստում Կարեն Բեկարյանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան իմիտացիոն քաղաքականություն է վարում ոչ այնքան հայ-թուրքական գործընթացի, որքան երկրի եվրոինտեգրման առնչությամբ: «Անկարան փորձում է ԵՄ-ին ամեն կերպ ցույց տալ, որ առաջընթացի է հասել մի շարք հարցերում, եւ եթե ներկա պահին այդ առաջընթացը չի նկատվում կիպրոսյան կամ քրդական հիմնախնդիրներում, ապա այն անպայման պետք է լինի հայ-թուրքական փոխհարաբերություններում»,- հայտնել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահը: Կարեն Բեկարյանը ուշադրություն է դարձրել նաեւ այն հանգամանքին, որ մի քանի տարի շարունակ թուրքական իշխանությունները ոչ մի քայլ չեն նախաձեռնում, որպեսզի թուրքական հասարակությունն ավելի հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերի Հայաստանի հանդեպ: Բայց, չնայած Անկարայի իմիտացիոն քաղաքականությանը, Հայաստանի խնդիրն է որքան հնարավոր է շատ օգուտ քաղել այդ գործընթացից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |