Խուլուսի Քիլիջի խորհուրդների կարիքն ավելի շատ Թուրքիայի ղեկավարությունն ունի

PanARMENIAN.Net - Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը, հասկանալի իրողություններով պայմանավորված, սպեցիֆիկ դիվանագիտական ծառայող է, ով իր կամքով կամ ստիպված, պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով ու մեկնաբանություններով, որոնք, երբեմն դուրս լինելով ընդունված դիվանագիտական էթիկայի նորմերից, ոչ այնքան ու ոչ միշտ են արտահայտում իր երկրի մոտեցումները այս կամ այն խնդրի վերաբերյալ, այլ երբեմն նպատակ ունեն հաճոյանալու «փոքր եղբայր» Ադրբեջանի ղեկավարությանը կամ շահելու նրանց համակրանքը: Այդ մասին ասել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Քիլիջի խոսքերը: Վերջինս հայտարարել էր. «Հայաստանի նախագահը ցանկության դեպքում կարող է այցով Թուրքիա մեկնել ինքնաթիռով»:



«Իսկ ինչ վերաբերում է դեսպանի` մեր երկրի նախագահին ուղղված խորհրդին, կարծում եմ, որ եթե հարգարժան դեսպանը մի փոքր ավելի երկար եւ անաչառ մտածեր խնդրի վերաբերյալ, ավելին` կատարեր իր ուղիղ աշխատանքային պարտականությունները, ապա կհասկանար, որ իրականում խորհուրդներն անհրաժեշտ է տալ իր ղեկավարությանը, հենց թեկուզ այն մասին, որ պետք է հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---