Ամերիկացի կոնգրեսականը սխալ է համարում ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը29 օգոստոսի 2009 - 14:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը սխալ է համարում ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին արգելվում է չվճարված ապահովագրական պայմանագրերը վճարելու հայցերով հանդես գալ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների դեմ: Նրա խոսքերով, Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է Կալիֆորնիայի, ինչպես նաեւ ԱՄՆ 41 նահանգներում: «Ես վստահ եմ, որ դա ժամանակավոր երեւույթ է եւ մենք պետք է հաղթահարենք նաեւ դա: Ցավոք, այդ որոշումը հերթական հարվածը հանդիսացավ, սակայն մենք կկարողանանք հաղթահարել այն»,-համոզվածություն հայտնեց ամերիկացի կոնգրեսականը, հաղորդում է Asbarez.com-ը: Օգոստոսի 20-ին ԱՄՆ Դաշնային բողոքարկիչ դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին արգելվում է չվճարված ապահովագրական պայմանագրերը վճարելու հայցերով հանդես գալ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների դեմ, քանի որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |