Երեւանում տեղի կունենա ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ու ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳՆ-ում կայանալու է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքը: Հավաքը կբացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով: Հանդիպման մասնակիցները կհանդիպեննաեւ ՀՀ ԱԺ նախագահՀովիկԱբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:



Սեպտեմբերի 3-ին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավարները կմեկնեն Արցախ, որտեղ նախատեսվում է հանդիպում ԼՂՀ իշխանությունների հետ: Սեպտեմբերի 1-ին արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները «Հայաստանը եւ արտաքին աշխարհը» թեմայով դասախոսություններ կկարդան Երեւանի ԲՈւՀ-երում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:--
 Ուշագրավ
---