iCON Communications ընկերությունը հայտարարում է Երեւանում իր ծածկույթի ընդլայնման մասին

PanARMENIAN.Net - iCON Communications ընկերությունը հայտարարում է Երեւանում իր ծածկույթի ընդլայնման մասին դեպի Նոր Նորք եւ Ավան համայնքներ:



Նոր Նորքի եւ Ավանի բնակիչներն այսուհետ կարող են գրանցվել եւ նույն օրը սկսել վայելել արագ, հուսալի եւ մատչելի Ինտերնետ:



iCON Communications-ը այսօր հայտարարել է, որ այսուհետ իր Արագ, Հուսալի եւ Մատչելի լայնաշերտ Ինտերնետի ծառայությունը հասանելի է Երեւանի Նոր Նորք եւ Ավան համայնքներում: Սա մի մասն է ծառայությունների պլանավորված ընդլայնման ծրագրի, որի նպատակն է մոտակա ամիսների ընթացքում ամբողջությամբ ծածկել Երեւան քաղաքը: Այսօրվա դրությամբ Նոր Նորքի 2-8 զանգվածները, ինչպես նաեւ 1 զանգվածի մի մասը ծածկված է iCON-ի ժամանակակից WiMAX ցանցով: Բացի դրանից, ծածկույթի մեջ են գտնվում նաեւ Ավան համայնքի հարավային եւ կենտրոնական մասերը:



«Մենք անչափ ուրախ ենք, որ մեր ծածկույթի գոտին լրջորեն ընդլայնվել է: Նոր Նորքի եւ Ավանի համայնքների բնակիչներն արդեն կարող են օգտվել տեղեկատվության, առեւտրի եւ անձնական շփումների գլոբալ վիրտուալ աշխարհի հասանելիությունից»,- հայտարարել է Ադամ Կաբլանյանը, iCON Communications ընկերության Գործադիր տնօրենը: «Բացի այդ, քանի որ iCON-ի բաժանորդները ունեն Ինտերնետ հասանելիություն մեր ծածկույթի ցանկացած վայրում, առկա բաժանորդները կարող են այսուհետ օգտագործել իրենց մոդեմները Նոր Նորք եւ Ավան համայնքներում, ինչպես նաեւ այդ համայնքներում բնակվող մեր նոր բաժաներդները կարող են իրենց մոդեմներն օգտագործել քաղաքի ցանկացած վայրում, ուր տարածվում է մեր ծածկույթը»:



iCON-ի ցանցն այժմ ծածկում է 70 քառակուսի կիլոմետր, ներառյալ հետեւյալ տարածքները` Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Վահագնի թաղամաս, Քասախ գյուղ, Զեյթուն, Կայարան, Նոր Նորքի 2-8 զանգվածներ եւ Ավան: Նշված բոլոր թաղամասերի բնակիչները կարող են ընտրել անլար մոդեմների բազմությունից իրենց համար առավել հարմարը` ներառյալ ներքին մոդեմները եւ հարմարավետ USB մոդեմները, որոնք կարելի է օգտագործել ցանկացած վայրում iCON-ի ցանցի ծածկույթի ներքո:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---