Հայաստանը պետք է հետեւողական եւ սկզբունքային լինի Ջավախքի հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք էլուրջջանքեր գործադրի վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույցտալու համար: Ջավախքինկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը բովանդակային առումով պետք է բխի «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից: Այդ մասին, ելույթ ունենալով ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի եւ արտասահմանում Հայաստանի դիվանագիտական առաքելությունների ու ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա հավաքի բացմանը, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:



«Ես համարում ե, որ այս դեպքում ինտեգրումը պետք է ենթադրի վիրահայերի` Վրաստանի արժանապատիվ, կարող, հարգված քաղաքացիների համբավի ամրապնդումը: Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը»,- ընդգծել է ՀՀ ղեկավարը եւ ավելացրել, որ այս բոլոր հարցերում Հայաստանը պետք է լինի նրբանկատ, բայց հետեւողական եւ սկզբունքային:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---