Հայաստանի եւ Թուրքիայի կողմից ստորագրված արձանագրություններում տեղ գտան թուրքական կողմի նախապայմանները

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը միշտ կարեւոր ուշադրություն է դարձնում հայ-թուրքական հարաբերություններին, սակայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների նախաստորագրման կապակցությամբ, հայտնում է իր անհամաձայնությունը մի քանի կետերի վերաբերյալ, որոնք տեղ գտան փաստաթղթի մեջ», -այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:



Մարտիրոսյանի խոսքերով, «Ժառանգություն» կուսակցությունը հայտնում է իր անհանգստությունը այն բանի առնչությամբ, որ վերոհիշյալ արձանագրությունները ներկայացվեցին հանրությանը ոչ Հայաստանի իշխանությունների կամքով եւ մնում էին գաղտնի, մինչեւ որ միջազգային հանրությունը, ելնելով գործընթացի շահերից, ճիշտ չհամարեց բացահայտել դրանց մի մասը: «Այսպիսի աշխատելաոճը հարված կհասցնի այդ գործընթացին»,- հայտարարեց պատգամավորը:



Մարտիրոսյանը ընդգծեց, որ արձանագրությունները անընդունելի են, քանի որ դրանց մեջ տեղ են գտել թուրքական կողմի նախապայմանները, որոնք նա Հայաստանի առաջ էր դնում սկսած 1991թ-ից: Պատգամավորի խոսքերով, ստորագրելով արձանագրությունները, Հայաստանը վավերացնում է թուրք-բոլշեւիկյան պայմանագրերը, ինչը կործանարար հարված է հասցնում հայ ժողովրդի շահերին եւ միակողմանի կարգով հաշտվում է Հայոց Ցեղասպանության հետեւանքների հետ, հրաժարվում է փոխհատուցման իր իրավունքից եւ դադարեցնում է պատմական ճշմարտության միջազգային ճանաչման գործընթացը:



Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ տվյալ կերպով արձանագրությունների վավերացումը անդառնալի հետեւանքներ կունենա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի համար, որտեղ Հայաստանը Թուրքիային իրավունք է տալիս «խոսել Ադրբեջանի հողերի օկուպացման վերաբերյալ տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում»` դրանով զոհաբերելով իր իրավունքը Թուրքիայի կողմից օկուպացված պատմական հողերի վրա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---