4 սեպտեմբերի 2009 - 15:59 AMT
«Ամառային ներշնչանք» նախագծի միջոցառումներն ավարտվեցին Տավուշի մարզի այցելությամբ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` Հայաստանի մարզերում գործող մշակույթի տների եւ գեղագիտական դպրոցների աշակերտների համար իրականացվող «Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում եզրափակիչ այցով եղավ Տավուշի մարզում
«Ամառային ներշնչանք» նախագծինպատակըՀայաստանի մարզերում երիտասարդ տաղանդների բացահայտումն էր եւ խրախուսումը: Տաղանդաշատ եւ օժտված երեխաները մեզ հետ կիսեցին իրենց ստեղծագործության եւ գեղարվեստական երեւակայության հրաշալի արգասիքը: Երգը, պարը, դրամատիկ, նկարչական, լուսանկարչական, ասեղնագործական եւ այլ ոճերի աշխատանքները` բոլորը թեմատիկորեն կապված էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ամառային ներշնչանք» նախաձեռնությունը մեզնից յուրաքանչյուրին ապացուցեց, որ Հայաստանը մեծ ներուժ ունի: Մեր երեխաները դաստիարակվել են արվեստով եւ արհեստով եւ ստեղծագործելն արդեն նրանց արյան մեջ է, ինչն էլ բացահայտվեց մարզեր կատարած մեր այցերի ժամանակ: Մենք պետք է ընդունենք այս մարտահրավերը եւ պետք է օգնենք նրանց ունենալու լուսավոր ապագա»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տավուշում կազմակերպված միջոցառումները եզրափակում են Հայաստանի մարզերում գործող մշակույթի տների եւ գեղագիտական դպրոցների աշակերտների համար «Ամառային ներշնչանք» նախագծի շրջանակներում անցկացված ցուցահանդես-մրցույթները, սակայն ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի երեխաներին խոստանում է ուրախության նորանոր պահեր մոտ ապագայում եւս: