4 սեպտեմբերի 2009 - 18:32 AMT
ՀԲԸՄ մեծ ուշադրությամբ հետեւում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միության ներգրավվածությունը համահայկական նշանակության խնդիրների լուծման գործում եւ ասել, որ միշտ էլ հաճելի է լսել նոր ձեռնարկների մասին: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հերթին ներկայացրել է Միության ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական երկխոսության վերջին զարգացումներին:

Պերճ Սեդրակյանի խոսքով, Հայկական բարեգործական ընդհանուր միության Միությունը, բնականաբար, չի կարող անտարբեր լինել ազգային-քաղաքական խնդիրների հանդեպ եւ մեծ ուշադրությամբ հետեւում է գործընթացին: Նա ասել է, որ Բարեգործականը սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին արձանագրությունները եւ կարեւորում այն հանգամանքը, որ բանակցությունները չեն պարունակում որեւէ նախապայման, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: