ՀՀ Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներն ուղղված են լրագրողների շահերի պաշտպանությանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ում ներկայացվել է «Օրինաց երկիր» խմբակցությունը ներկայացնող պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագիծը քննարկման ներկայացվեց առաջին ընթերցման ընթացակարգով: Հ. Բիշարյանը նշել է, որ նախատեսվող փոփոխությունների նպատակը բռնության ենթարկված լրագրողների եւ նրանց ընտանիքների անդամների շահերի պաշտպանությունն է: Սահմանվում են տուգանքներ եւ այլ պատժատեսակներ: Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---