ԱՄՀ-ն նշում է համաշխարհային տնտեսության վերականգնում

PanARMENIAN.Net - Համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարելու համար ձեռնարկված միջոցները պետք է դադարեցվեն միայն այն ժամանակ, երբ տնտեսական աճը կայուն դառնա, իսկ գործազրկությունը սկսի նվազել: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կարգադրիչ Դոմինիկ Սթրոսս-Կանը` ելույթ ունենալով Բունդեսբանկի սեմինարում Բեռլինում:



Խոստովանելով, որ համաշխարհային տնտեսությունը, հավանաբար, դուրս է գալիս հետպատերազմյան շրջանի ամենածանր ֆինանսական ու տնտեսական ճգնաժամից, Սթրոսս-Կանը նշել է, որ աճը դանդաղ է լինելու եւ պահպանվում է առանց զբաղվածության աշխուժացման աճի վտանգը: «Ինձ մտահոգում են գործազրկության բարձր տոկոսի սոցիալ-տնտեսական հետեւանքները, որը կպահպանվի նույնիսկ ֆինանսական շուկաների եւ արտադրության կայունացումից հետո»,-ասել է նա:



Հաշվի առնելով տնտեսության աճը, նա զգուշացրել է, որ «կարգապահական մարմինները պետք է առանձնակի զգուշություն ցուցաբերեն, երբ որոշումներ են կայացնում քաղաքականության հակաճգնաժամային միջոցների դադարեցման մասին»: Նա հավելել է նաեւ, որ կառավարությունները պետք է այժմ նախապատրաստեն ճգնաժամից դուրս գալու իրենց ծրագրերը, որպեսզի կարողանան ստանալ հանրության աջակցությունն ու գործել, երբ գա հարմար պահը:



Սթրոսս-Կանը ընդգծել է, որ տնտեսական քաղաքականության միջազգային համակարգումը հակաճգնաժամային միջոցների կարեւորագույն մասն է եւ որ «ճգնաժամից դուրս գալու ռազմավարությունների համակարգումը եւս կարեւոր է լինելու: Նա նշել է, որ համաձայնեցված ու վճռական քաղաքական միջոցների շնորհիվ հաջողվեց սահմանափակել ճգնաժամի ազդեցությունը, հաղորդում է ԱՄՀ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---