Հայաստանում կփորձարկվի հեռակա բժշկական խորհրդատվութան հնարավորությունը 7 սեպտեմբերի 2009 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Հեռակա բժշկական խորհրդատվության հնարավորությունը կներկայացվի հոկտեմբերի 2-4 Երեւանի ամենամյա Digitec Expo 2009 համաժողովին:Այս մասին սեպտեմբերի 7-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի ՏՏ Միության կազմակերպությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Հատկապես նա նշեց, որ ցուցահանդեսում կցուցադրվի հիվանդի հեռակա ախտորոշման հնարավորությունը, որը կգտնվի Գյումրի քաղաքի տեխնոպարկում` նրան կարվի սոնոգրաֆիա եւ տվյալները կապի միջոցով կփոխանցվեն Երեւանում Digitec Expo 2009 ցուցահանդեսի տաղավարում գտնվող բժիշկներին: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել համաժողով նորաստեղծ (Start-up) ընկերությունների էլեկտրոնային կառավարման հարցերի վերաբերյալ, կանցկացվի ռոբոտների ստեղծման բաց առաջնություն (Armrobotics), նաեւ կքննարկվեն «Համակարգիչներ բոլորի համար» նախագիծը եւ տեսակետներ կփոխանակվեն եւ Հայաստանում ինտերնետ ծառայությունների աշխարհագրության ընդլայման հնարավորության վերաբերյալ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |