Թուրքիայի ԵՄ մտնելու կողմից հանդես է գալիս երկրի բնակչության պակաս քան 35%

PanARMENIAN.Net - «Թուրքերը մոռացել են Եվրոպայի մասին: Չափազանց երկար ժամանակ էր, որ ոչինչ տեղի չէր ունենում, եւ ԵՄ մտնելու հեռանկարներն օրեցօր նվազում են»,- այդպես է իրադրությունը գնահատում թուրք փորձագետ Ջենգիզ Աքթարը: Հարցումների տվյալներով, Թուրքիայի ԵՄ մտնելու կողմից հանդես է գալիս երկրի բնակչության պակաս քան 35%, եւ դրա գլխավոր պատճառը առաջատար եվրոպական առաջնորդների արտահայտած միտքն է այն մասին, որ նրանք պետք չեն Եվրոպային: «Սկզբում Անգելա Մերկելը արտահայտվեց Թուրքիայի հետ «արտոնված հարաբերությունների» կողմից, ինչը նշանակում է, որ Թուրքիան չի կարող լիիրավ անդամ լինել,- ենթադրում է International Crisis Group վերլուծաբան Հյու Պոուպը:- Այդ գաղափարը 2007-ին յուրացրեց նաեւ նախագահ Սարկոզին»: Օգոստոսյան հարցման արդյունքներով, թուրքերը Ֆրանսիային սպառնալիք են համարում իրենց երկրի շահերի համար, եւ հարցվածների միայն 0,64% է Գերմանիային բարեկամական երկիր համարում:



«Թուրքիայի ԵՄ ինտեգրվելու գործընթացը գլխավոր նպատակ է մնում միայն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության համար, այն էլ հիմնականում միայն բանավոր. Արդարության եւ զարգացման կուսակցությունը հիասթափված է այն բանից, թե ինչ է ստացել ԵՄ-ից ի պատասխան իր ջանքերի»,- գրում է ABC թերթը: Հրատարակությունը մեջբերում է ընդդիմության առաջնորդներից մեկի` Գյուրսել Թեքինի խոսքերն այն մասին, որ եվրոպացիները թուրքերին թելադրում են, թե ինչը եւ երբ անել, ինչին թուրքական հասարակությունը բավական բացասաբար է արձագանքում: Թուրքիայի շատ բնակիչների կարծիքով, «ազգային ինքնության կորուստը» եւ այլ զոհեր, որոնք անհրաժեշտ են ԵՄ մտնելու համար, դրան չարժեն; իրենց երկրի` միություն մտնելու համար գլխավոր արգելքը նրանք համարում են «պատմական նախապաշարմունքները» եւ «կրոնամշակութային տարբերությունները»: «Եթե ԵՄ-ն կոնկրետ ժամկետներ սահմաներ, թուրքերը կրկին կօժանդակեին մտնելու գաղափարը»,- գտնում է Թեքինը: Սակայն դա, ըստ երեւույթին, մոտ ապագայում լինող բան չէ:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---