ԱՄԵՐԻԿԱՅԻ ԹՈՒՐՔԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՒՇԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Ամերիկայի թուրքական կազմակերպությունների Միության նախագահ Օրխան Քայմակչալանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, որտեղ կոչ է անում ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում «պատմական իրադարձություններին ճիշտ գնահատական տալ»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Անատոլիական գործակալությունը», Քայմակչալանը, մասնավորապես, գրում է, թե իբր ներկայումս հայերը եւ թուրքերը համերաշխ կողք կողքի ապրում են Թուրքիայում, որտեղ աշխատանք են գտել հազարավոր հայեր: Քայմակչալանը հիշեցնում է, որ անցյալ տարվա ապրիլի 24-ի ուղերձում Բուշը օգտագործել է «տեղահանություն» բառը, այնինչ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «հայ անջատողականները բազմաթիվ մուսուլմաններ են սպանել»: Հիշեցնենք, որ իր նախընտրական արշավի ժամանակ Ջորջ Բուշը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, սակայն անցյալ տարի, խախտելով իր նախընտրական խոստումը, նա ընդամենը հայտարարել էր` «այդ օրը պատմության մեծագույն ողբերգություններից մեկի հիշատակի օրն է` մոտ 1,5 միլիոն հայեր ստիպողաբար տեղահանվել են եւ ոչնչացվել»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---