ՀՀ եւ Ռուսաստանի անվտանգության մարմինների համագործակցությունը բարձր մակարդակում է 9 սեպտեմբերի 2009 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին: Նա Երեւան է ժամանել Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ղեկավարների համատեղ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:Նախագահ Սարգսյանըգոհունակությամբընդգծել էհայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում կանոնավոր շփումներն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի վկայությունը երկու երկրների միջեւ տարբեր ուղղություններով ընդլայնվող փոխգործակցությունն է: Երկրի ղեկավարը կարեւորելէանվտանգության մարմինների համագործակցություննու կանոնավորշփումները եւ նշել, որ դրանք նպաստում են առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին համահունչ միջոցառումների մշակմանը, դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրենն ասել է, որ գոհ է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ փոխգործակցությունից: Կողմերն անդրադարձել են համատեղ խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերին: Նրանք համակարծիք են եղել, որ դրանք խիստ արդիական են եւ շոշափում են երկու երկրների շահերն ու հետաքրքրությունները: Զրուցակիցները մտքերեն փոխանակելնաեւ տարածաշրջանային անվտանգությանխնդիրներիշուրջ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ռուսաստանի կայունացնող դերը տարածաշրջանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |