Աշոտ Քոչարյանն այսօր նշանակվել է Լիբանանում Հայաստանի դեսպան

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Աշոտ Քոչարյանին Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու եւ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Բեյրութ):



Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Արթուր Օսիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---