Հայաստանը ակտիվորեն պատրաստվում է մասնակցել «Շանհայ Էքսպո`2010» ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռնարկատերների միությունը Առեւտրա-արդյունաբերական պալատի եւ Հայաստանի զարգացման գործակալության հետ համատեղ պատրաստվում է մասնակցել «Շանհայ Էքսպո`2010» ցուցահանդեսին: Այս մասին ուրբաթ օրը մամլո ասուլիսում հայտնել է Միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքերով, ցուցահանդեսին մասնակցելու համար արդեն ներկայացվել է շուրջ 20-25 հայտ տարբեր ընկերություններից եւ պատրաստության աշխատանքները անցնում են շատ աշխույժ, քանի որ, ցուցահանդեսին սպասվում է Հայաստանի վարչապետի այցը:



Ղազարյանն ասաց, որ կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման եւ ուղեւորության համար ներգրավվում են նաեւ արտաքին ներդրումներ, որոնց չափը դեռ պարզվում է: Հայաստանը այս ցուցահանդեսին պետք է ներկայացվի ամենաշահեկան կողմից:



Հայաստանի կառավարությունը 2009թ-ի հուլիսի 2-ին հաստատեց «Շանհայ Էքսպո`2010» համաշխարհային ցուցահանդեսի Հայաստանի մասնակցության միջոցառումների ծրագիրը, որը կանցնի Չինաստանում` «Ծաղկուն քաղաք, ծաղկուն կյանք» նշանաբանի տակ մայիսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում:



Ցուցահանդեսին կմասնակցեն 200 երկրների միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաեւ ԱՊՀ-ի անդամ երկրները:



Չինական կողմի կանխատեսումներով, ցուցահանդես կայցելի 70 մլն. մարդ, որը ցուցահանդեսների պատմության մեջ կդառնա ամենաբազմամարդը մասնակցության առումով: Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է շուրջ 570 մլն. դրամ: Այս գումարը ներառում է ցուցահանդեսի տաղավարի ձեւավորման եւ սպասարկման ծախսերը, սպասարկող անձնակազմի, նյութերի հրատարակման, հուշանվերների եւ այլ ծախսեր:



Բացի այդ միջոցառման շրջանակներում` սեպտեմբերի 21-ին կնշվի Հայաստանի Ազգային օրը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---