Սուրեն Սուրենյանց. Հայկական իշխանություններն ունեն «ինտելեկտուալ պոտենցիալի լուրջ դեֆիցիտ»11 սեպտեմբերի 2009 - 21:42 AMT PanARMENIAN.Net - Հայկական իշխանություններն ունեն ինտելեկտուալ պոտենցիալի լուրջ դեֆիցիտ: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա մեկնաբանեց ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի վերջին մամլո ասուլիսներից մեկը` նշելով, որ հայ - թուրքական հարաբերությունների էությունը բացատրելու փոխարեն նախարարն արդարանում էր լրագրողների առջեւ:Թուրքական դիվանագիտությունն ի տարբերություն հայկականի բավականին ճկուն է, նշեց Սուրենյանցը, հավելելով, որ Հայաստանի իշխանության որակը ո'չ ԱՄՆ-ի խնդիրն է, ո'չ էլ Թուրքիայի, այլ համայն հայության խնդիրն է: «Հայաստանի իշխանություններն իրենց գրծունեությամբ պետք է ստեղծեն այնպիսի որակ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին», - նշեց Սուրենյանցը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |