Հայ - թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանի քաղաքական ուժերին հարկավոր է համաձայնություն

PanARMENIAN.Net - «Ես որպես ղաքաքական գործիչ եւ քաղաքագետ անցյալ տարվա սեպտեմբերից բազմիցս պնդել եմ, որ անհրաժեշտ է անցկացնել համաժողովրդական խորհրդակցություն հայ - թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների շուրջ», - PanARMENIAN.Net - ի թղթակցի հետ զրույցում նշել է պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:



Սաֆարյանը նաեւ նշեց, որ ողջունում է ՀՀ նախագահի կողմից քաղաքական խորհրդատվություն անցկացնելու որոշումը:



«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարը նշեց, որ կուսակցությունն այս քննարկումների հետ մեծ հույսեր է կապում: «Եթե ներքաղաքական քննարկումների ժամանակ մենք չառաջնորդվենք քաղաքական բարձր մշակույթով եւ չձգտենք ներքաղաքական համաձայնությանը, ապա մեր կոլլեկտիվ ճակատագիրն այս տարածաշրջանում կհայտնվի վտանգի տակ», - նշեց պատգամավորը:



Սաֆարյանը նաեւ հավելեց, որ ամենալավ լուծումը կլինի միասնական եզրակացության ընդունումը, նույնիսկ եթե դա լինի երկարատեւ քննարկումներից հետո, որը հետագայում հիմք կհանդիսանա բանակցությունների համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---