Դաշնակցությունը խուսափում է արմատական միջոցներից հանուն երկրում կայունության պահպանման

PanARMENIAN.Net - ՀՅ դաշնակցություն կուսակցությունը մտադիր է հացադուլը շարունակել մինչեւ հոկտեմբերի 13-ը: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, կուսակցությունն առայժմ այդ առնչությամբ վերջնական որոշում չի կայացրել: «Մենք դեռեւս չենք կողմնորոշվել հետագա քայլերի առնչությամբ, սակայն կուսակցությունը հստակ խնդիր ունի` Հայաստանի բնակչությանը տեղեկացնել իրական սպառնալիքների մասին` Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում: Եթե հասարակությունը բողոքի գործողություններ սկսի, ապա երկրի իշխանությունները չեն կարողանա դա հաշվի չառնել: Ողջ խնդիրը նրանում է, որ ժողովուրդը չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունենում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ», - նշել է Մանոյանը, ավելացնելով, որ Դաշնակցությունը հատուկ խուսափում է արմատական միջոցներից հանուն երկրում կայունության պահպանման:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---