ՀՀ ԱԺ հանձնաժողովը չկարողացավ պատասխանել, թե ում գործողությունների արդյունքում են մարդիկ զոհվել

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Ազգային ժողովում շարունակվում էին լսումները 2008է. մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցությունից պատգամավոր Սամվել Նիկոյանը ներկայացրել է հանձնաժողովի հարցապնդման պատասխանը, որը նա ստացել է ՌԴ ՆԳՆ-ից` պարզելու համար «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառման հետ կապված մանրամասները: Ինչպես ասել է Նիկոյանը, պատասխան նամակում նշվում է, որ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառումը բաց տարածքում չի արգելվում, սակայն այն չպետք է կիրառվի ըստ նշանակետի:



Նիկոյանն ընդգծել է, որ ըստ հանձնաժողովի հետազոտությունների, հատուկ միջոցները կիրառվել են ըստ նշանակետի, որի արդյունքում էլ մարդիկ թունավորվել են, ինչպես նաեւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:



Նա հաղորդել է, որ հանձնաժողովը չկարողացավ պատասխանել, թե ում գործողությունների արդյունքում են մարդիկ զոհվել, քանի որ հանձնաժողովի տրամադրության տակ եղած փաստաթղթերը թույլ չեն տալիս դա անել: Ընդ որում Նիկոյանը նշել է, որ «հանձնաժողովը քննչական մարմին չէ, իսկ դա հենց իրավապահ մարմինների պարտականությունն է»:



«Մենք կարողացանք պարզել միայն մարդկանց մահվան հանգամանքները, թեեւ փորձում էինք պարզել նաեւ այն մարդկանց անունները, ում գործողությունները հանգեցրին դրան»,-ասել է Նիկոյանը եւ նշել, որ հանձնաժողովը աջակցություն չստացավ հանրության ու ընդդիամդիր ուժերի կողմից, որոնց մենք դիմել էինք տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով:



Հանձնաժողովի ղեկավարը կարծիք է հայտնել, որ մարդկանց մահվան կոնկրետ մեղավորին պարզելու համար հարկավոր է լրացուցիչ հետաքննություն անցկացնել:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---