Հայ-թուրքական Արձանագրությունները կարող են դառնալ Կարսի պայմանագրի շարունակությունը17 սեպտեմբերի 2009 - 18:12 AMT PanARMENIAN.Net - «Վերադառնալ այն դրությանը, որն առկա էր նախքան Արձանագրությունները, անհնար է, ուստիեւ դրա կարիքն էլ չկա: Գործընթացն արդեն շարժվել է ելման կետից»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքով, եթե հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրվեն, դրանք կդառնան Կարսի պայմանագրի շարունակությունը: «Կարսի պայմանագրում միայն մեկ կետ է գործում. Թուրքիայի եւ երեք կովկասյան հանրապետությունների` Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանների ճանաչումը: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ պայմանագիրը գործում է միայն Հայաստան-Թուրքիա ձեւաչափում: Առաջին հերթին Երեւանը պետք է չեղյալ ճանաչի Կարսի պայմանագիրը եւ միայն դրանից հետո շարունակի երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները»,- հայտնել է Արման Մելիքյանը: Նա նաեւ նշել է, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Վրաստանը չեն ճանաչել Թուրքիայի հետ գոյություն ունեցող սահմանները եւ դրանով իսկ ինքնաբերաբար չեղյալ ճանաչել Կարսի պայմանագիրը: Հրաժարվելով Կարսի պայմանագրից` Բաքուն նույնպես հրաժարվեց Նախիջեւանից, քանի որ իրավաբանական տեսակետից այսօր այն չի մտնում Ադրբեջանի տարածքի մեջ:«Միայն Հայաստանն է պայմանագրին Սուրբ գրքի պես ենթարկվում: Անգամ ինքը Թուրքիան չի ճանաչում այդ պայմանագիրը: Այն ամենը, ինչ երկրներն այժմ փորձում են իրականացնել Արձանագրությունների օգնությամբ, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, զարգացնել հարաբերությունները, Կարսի պայմանագրում արդեն կա»,- նկատել է Արման Մելիքյանը: Նրա խոսքով, եթե հայկական կողմը չեղյալ չհայտարարի Կարսի պայմանագիրը եւ ստորագրի Արձանագրությունները նման ձեւաչափով, դրանով իսկ նա Թուրքիայի լիակատար ազդեցության ներքո կհայտնվի: «Ես մեր երկրի համար նման ճակատագիր չեմ ցանկանում: Մենք պետք է ճշտենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ եւ վերջապես ազատվենք «անցյալի ուրվականներից»,- ասել է Արման Մելիքյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |