ՌՀՄ-ն Մոսկվայում լսումներ է կազմակերպում հայ-թուրքական արձանագրությունների շուրջ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին, առաջնորդվելով հայրենակիցների բազմաթիվ դիմումներով, Ռուսաստանի հայերի միության մոսկովյան կազմակերպության երիտասարդական ասոցիացիան լսումներ է կազմակերպում հայ-թուրքական արձանագրությունների շուրջ:



Երիտասարդության հետ հանդիպման են հրավիրված Մոսկվայի հայ հանրության առաջնորդներն ու փորձագետները` ՌԴ-ում ՀՀ դեսպանատան խորհրդական, ՀՀ դեսպանատան մամլո քարտուղար Գեւորգ Մինասյանը, ՌՀՄ փոխնախագահ Գեղամ Խալաթյանը, ՌՀՄ վարչության անդամ, գեներալ-մայոր, ՀՀ Գլխավոր շտաբի առաջին պետ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սամվել Գրիգորյանը, Ռուս-հայկական ընկերակցություն տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը, «Արարատ» մշակութալուսավորչական ընկերության ղեկավար Էմանուիլ Դոլբակյանը, հաղորդում է ՌՀՄ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---