«Օրինաց երկիրը» կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - «Մենք միշտ կողմ ենք եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ ողջունում ենք Հայաստանի նախագահի նախաձեռնությունը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալՀՀ քաղաքական ուժերի հետ հանդիպման կազմակերպման վերաբերյալ»,-այսօրվա ճեպազրույցի ժամանակ նշեց «Օրինաց երկրի» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:



Մարգարյանի խոսքերով, լավ է երբ տարբեր հարթությունների վրա քննարկվեն Թուրքիայի հետ սահմանի բացման հարցերը եւ եթե կան ինչ որ խնդիրներ, ապա դրանց դեմ պետք է ոչ թե պայքարել, այլ քննարկել:



«Կուսակցությունը կմասնակցի այդ հարցերի խորհրդարանական քննարկումներին: Ինչ վերաբերվում է Արձանագրությունների քննարկմանը, ապա ես ցանկանում եմ նշել, որ դեռ վաղ է խոսել դրա մասին, քանի որ կա բավական ժամանակ քննարկումների համար եւ այդ փաստաթղթերն այժմ ենթարկվում են լուրջ փորձաքննության»,- ընդգծեց «Օրինաց երկրի» ներկայացուցիչը, ավելացնելով, որ դժվար թե Արձանագրությունները ստորագրվեն միակողմանի կարգով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---