Հայաստանը նշում է Անկախության օրը21 սեպտեմբերի 2009 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանը նշում է անկախության հռչակման 18-րդ տարեդարձը: Ըստ ավանդության այդ օրը պետության ղեկավարները, քաղաքական կուսակցությունների եւ հանրության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ են դրել ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների հուշարձանին: Այս առնչությամբ երկրում ընթանում են հանդիսավոր միջոցառումներ, տոնական համերգներ, ցուցահանդեսներ: Տոնական օրը կավարտվի հրավառությամբ Հանրապետության հրապարակում: Հայաստանի անկախության մաիսն հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին` Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Հռչակագրով հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Գերագույն Խորհրդի հրամանագրով 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |