ՌԴ առողջապահության նախարարությունը հերքել է A/H1N1 գրիպից մահվան դեպքի վերաբերյալ տեղեկությունները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հերքել է կիրակի երեկոյան հայտնված տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանում գրանցվել է A/H1N1 գրիպից մահացության առաջին դեպքը:



Իվանովսկու անվան վիրուսաբանության ինստիտուտի դոկտոր, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Դմիտրի Լվովը պնդում էր, որ այդ գրիպից է մահացել Բուլղարիայից վերադարձած մի բժշկուհի: Ավելի ուշ բժիշկները ճշտեցին, որ կինը պաթոլոգիա ուներ, նա ռիսկի խմբում էր գտնվում: Սակայն նախարարությունը մահվան այլ պատճառ է նշում:



«ՌԴ տարածքում չի բացահայտվել մահացության ոչ մի դեպք»,-հատուկ ճեպազրույցում հայտարարելէ առողջապահության եւ սոցզարգացման նախարարի տեղակալ Վերոնիկա Սկվորցովան: Նա նշել է, որ «մահացածի հիմնական ախտորոշումն է «երկկողմանի թոքաբորբ եւ քրոնիկ շնչառական անբավարարություն», հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---