Հայ խաղաղապահներին սովորեցնում են գործել ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում` մայրաքաղաքի գնդի տարածքում գտնվող ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մշտական տեղակայման վայրում, տեղի է ունեցել ԱՄՆ ԶՈւ տեսուչների մասնակցությամբ 8 շաբաթ տեւողությամբ շտաբային զորավարժություններին մասնակցած հայ խաղաղապահների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:



Պարգեւատրման արարողությանը ներկա էին` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ափրիամովը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբստերը:



Ըստ ռազմական կցորդի, զորավարժությունների նպատակն է նախապատրասել խաղաղապահներին, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության սպաներին ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների` խաղաղապահ առաքելության մասնակցելու դեպքում:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---