Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կարող է ազդել հայ պատմագրության վրա22 սեպտեմբերի 2009 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Այն պնդումները, թե հայոց պետականության վերականգնումից 18 տարի անց մենք այնքան ենք հասունացել, որ չենք կարող եւ իրավունք չունենք սխալներ թույլ տալու, չի համապաստախանում իրականությանը, քանի որ շատ հարցերում այդ հասունությունը տեսանելի չէ: Նման կարծիք է հայտնել այսօր մամլո ասուլիսում Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Պետական մտածողությունը դեռեւս չի հասունացել, ինչի մասին են վկայում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման միտումները, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը»,-ասել է նա: Հովհաննիսյանը նշել է նաեւ, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հետո, հանարվոր է, որ Հայաստանի պատմության դասագրքերից անհետանա Հայոց ցեղասպանություն հասկացությունը, եւ որպես օրինակ է բերել Հունաստանը, որտեղ պատմության դասագրքերում խուսափում են հիշատակել թուրքական ջարդերը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կարող են ստորագրված արձանագրություններն ազդել հայ պատմագրության մեջ Հայոց ցեղասպանության ձեւակերպման վրա` Վահան Հովհաննիսյանը նշել է, որ արձանագրությունների վավերացումից հետո Ցեղասպանության մասին հիշատակումները թուրքական կողմն ու միջազգային հանրությունը կհամարեն Թուրքիայի հանդեպ թշնամանքի դրսեւորում: «Ես դա պնդում եմ, քանի որ Արձանագրություններում հստակ նշված է, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան միմյանց հանդեպ թշնամական քաղաքականություն վարելուց»,-ասել է Վահան Հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |