Լեւոն Տեր-Պետրոսյանը սպասում է Հայաստանի ղեկավարության ֆիասկոյին22 սեպտեմբերի 2009 - 21:17 AMT PanARMENIAN.Net - «Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետները հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ այդքան էլ պարզ չեն, քանի որ նա ինչպես մի քանի ամիս առաջ, այնպես էլ հիմա անորոշ ժամանակով դադարեցրել է հանրահավաքները: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը»:Ընդ որում, Հովհաննիսյանը հղում կատարեց Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, համաձայն որի, ինքը չի ցանկանում խանգարել Հայաստանի նախագահին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուղղակի սպասում է մինչեւ ներկա ղեկավարությունը ֆիասկո կրի հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործում եւ դրանից օգուտ քաղի իր համար: Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանին այն հարցի շուրջ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում ինքը չի առաջադրի իր թեկնածությունը, Հովհաննիսյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանը անում է նման հայտարարություններ, քանի որ գիտի, որ նման բան տեղի չի ունենա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |