Հայկական ԶՈՒ մասնակցությունը Ղազախստանում կայանալիք զորավարժություններին քննարկվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ26 սեպտեմբերի 2009 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանաշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:ՀՀ պաշտպանության նախարարը, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կամրապնդվեն երկու պետությունների բարեկամական կապերը, հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին հոկտեմբերի 1-ից 16-ը Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններին հայկական եւ ռուսական զորախմբերի մասնակցության, ՀՀ ՊՆ-ում ռուսաց լեզվի ուսուցման ժամանակակից լինգաֆոնային լսարանների բացման, 1777-1778թ.թ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքում զոհված ռուս զինվորականների հիշատակին Գյումրիում կառուցված հուշարձանի վերաբացման հետ կապված հարցեր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |