Ռիչ Գոլդման. Տեղեկատվական տեխնոլոգիաները հոյակապ ռեսուրս են Հայաստանի համար29 սեպտեմբերի 2009 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Երեւանում Synopsis-ի շաբաթվա շրջանակներում կայացել է Հայաստանի ուսանողներին եւ աշակերտներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի մրցանակների հանձնման արարողությունը:Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը, ՀՀ տնտեսության նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նաեւ Synopsis ընկերության ղեկավարությունը ի դեմս գլխավոր օպերացիոն տնօրեն ՉԻ-Ֆուն Չանի, «Synopsis Հայաստան» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի եւ «Synopsis Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանի: Իր շնորհավորական խոսքում ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը նշեց, որ տվյալ մրցանակի հանձնման նպատակը` աջակցել ՏՏ ոլորտի հայկական ապագա մասնագետներին: Այս տարվա այդ մրցանակաբաշխության նոր անվանակարգ է դարձել «լավագույն սփյուռքի ուսանող» մրցանակը, որին արժանացան երկու ուսանողներ: Շնորհավորելով նրանց այդ մրցանակների ստացման առընչությամբ` Հրանուշ Հակոբյանը ասաց, որ անհրաժեշտ է համախմբել համընդհանուր հայությանը ընդհանուր նպատակին հասնելու համար: Իր հերթին «Synopsis Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը նշեց. «Ներկա ժամանակ Հայաստանը գտնվում է համաշխարհային փոփոխությունների շեմին, եւ այդ փոփոխությունները կարվեն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով: Հենց դա է Հայաստանի հոյակապ ռեսուրսը»: Ներկայումս տեղի է ունենում ՀՀ նախագահի հանդիպումը ՏՏ ոլորտի նախագահական մրցանակի դափնեկիրների հետ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |