Ստեփանակերտում նշում են ՀԱԵ Արցախյան թեմի վերստեղծման 20-ամյակը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսություներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Ամենյան հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին II-ի հետ:



Հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:



Երկրի ղեկավարը կարեւորել է Վեհափառ հայրապետի այցը Լեռնային Ղարաբաղ, նշելով, որ այն ըստ ամենայնի կնպաստի մեր հանրապետությունում հոգեւոր կյանքի զարգացմանը:



Երկուստեք ընդգծվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացման եւ Արցախում եկեղեցական կարեւոր միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը:



Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարագավորման հարցին, Բակո Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնմանը: Նախագահը եւս մեկ անգամ հայտարարել է, որ Արցախի անկախությունը եւ անվտանգությունը քննարկման ենթակա չեն:



Հանդիպմանը մասնակցում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---