Լարիսա Ալավերդյան. Իշխանությունները պետք է երկխոսություն հաստատեն հասարակության հետ29 սեպտեմբերի 2009 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Հայ - թուրքական սահմանի բացման իրավիճակը ներկայացված է այնպես, ասես Հայաստանն է այն փակել: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով` խոսելով երկու երկրների միջեւ սահմանի բացման մասին, խոսքը գնում է Հայաստնաի ապաշրջափակման մասին:Մեկնաբանելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ հայ - թուրքական արձանագրությունները ենթակա չեն փոփոխման, Ալավերդյանը հերքեց այդ փաստը նշելով, որ ՀՀ-ն ունի օրենք միջազգային համաձայնագրերի մասին, որտեղ կետ առ կետ ամեն ինչ բացատրվում է: Նրա խոսքերով, Արձանագրությունների քննարկումը կկոչվի քննարկում միայն այն դեպքում, երբ գործադիր իշխանությունը սկսի երկխոսություն վարել հասարակության հետ: «Իշխանություններն իրավունք ունեն չընդունել հասարակության առաջարկները, բայց պետք չէ միանգամից մերժել դրանք` պատճառաբանելով, թե դա հնարավոր չէ», - նշեց Ալավերդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |