Հայաստանը տարածաշրջանային առաջատար է դառնում IT ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանն ունի բոլոր նախադրյալներն ու բավականաչափ պոտենցիալ, որպեսզի դառնա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կենտրոնական խաղացողներից մեկն աշխարհում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Synopsys Հայաստան ընկերության գլխավոր եւ գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը:



Նրա խոսքով, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանն այդ ոլորտում անվիճելի առաջատար է տարածաշրջանում: «Երկրում ընթանում է այդ ոլորտում հետագա գործունեությունը ծրագրող ընկերությունների խրախուսման քաղաքականություն, եւ արդեն IT ընկերությունների քանակը երկրում գերազանցել է 300-ը: Իսկ ինժեներների, մշակումների եւ գրանցված պատենտների քանակով Հայաստանը շատ ավելի առաջ է իր հարեւաններից. դրանք էլ հենց այն գլխավոր նախադրյալներն են, որ երկրին հնարավորություն են ընձեռում, որպեսզի այն առաջատար դառնա IT ոլորտում, այդ թվում` արդյունաբերական»,- նշել է Ռիչ Գոլդմանը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---