Սոֆի Լոռենը կկատարի իր մոր դերը «Իմ տունը լի է հայելիներով» ֆիլմում

PanARMENIAN.Net - Համաշխարհային կինոաստղ Սոֆի Լոռենը կկատարի իր մոր դերը «Իմ տունը լի է հայելիներով» ֆիլմում: Սակայն ֆիլմի նկարահանումից առաջ, որի առաջին ցուցադրությունը տեղի կունենա եկող տարի, հարց ծագեց` թե ո՞վ է խաղալու երիտասարդ Լոռենի դերը:



Հարցը լուծվեց շնորհիվ դերասանների ընտրության բազմաթիվ փորձերի, որոնցից հետո հրավիրեցին նկարահանման կինոյի ծագող աստղ Մարգարետ Մեյդին: Նրա դեբյուտը «Բավարիա» ֆիլմում դրական արձագանք ստացավ Վիեննայի կինոփառատոնում:



Ֆիլմը պատմում է Լոռենի կյանքից շատ նշանավոր դրվագների մասին: Իր կարիերայի ընթացքում Սոֆի Լոռենը նկարահանվել է 90 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են «Երկու կինը», «Ամուսնություն իտալերեն ձեւով», «Արեւածաղիկը»:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---