Հայ-թուրքական Արձանագրությունները` Հայաստանի կործանման առաջին քայլն են

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նախաստորագրած Արձանագրությունները` Հայաստանի կործանման առաջին քայլն են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, հայտարարել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Այդ Արձանագրություններով խախտվում է Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշումը, համաձայն որին որոշված էր Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ», - նշել է փորձագետը: Նրա խոսքերով, Արձանագրությունները պարունակում են որոշակի պարտավորություններ, որոնք Հայաստանը չի կարող կատարել: «Այդ փաստաթղթերը ստորագրելու դեպքում, մենք կկորցնենք ամեն ինչ` ողջ ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են երկրի զարգացման համար», - ասել է Արա Պապյանը:



Խոսելով Արձանագրությունների իրավական կողմերի մասին, Պապյանը ընդգծել է, որ նրանք հակասում են միջազգային իրավունքին եւ Հայաստանի Սահմանադրությանը: «Նախնական ստորագրումը անվավեր է եւ նրանց ստորագրումը անօրինական կլինի, քանի որ այդ փաստաթղթերի նախաստորագրման ընթացքում չի պահպանվել անհրաժեշտ կարգը, որը նախատեսված է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքին», - հայտնել է Պապյանը: Նա ավելացրեց, որ Թուրքիան, ինչպես եւ Հայաստանը Համաշխարհային առեւտրական կազմակերպության անդամ է եւ միացել է դեպի ծով ելք չունեցող երկրների տարանցիկ առեւտրի վերաբերյալ Կոնվենցիային: «Այդ երկու պարագաները պարտադրում են Թուրքիային բացել սահմանը եւ դադարեցնել շրջափակումը: Սակայն ի՞նչ ճիգեր է գործադրել հայ դիվանագիտությունը այդ ուղղությամբ», - նշել է փորձագետը:



Նրա խոսքերով, Արձանագրությունները բավարարում են Անկարայի բոլոր ցանկությունները` առաջին հերթին ներկա սահմանի ճանաչումը Հայաստանի կողմից: Թե ի՞նչ կստանա Հայաստանը` հայտնի չէ: «Թուրքիան կարող է բացել սահմանը, սակայն առաջին հնարավորության դեպքում կարող է փակել այն: Դրա հետ մեկտեղ, Արձանագրություններում հստակ նշված չէ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ` դեսպանների մակարդակով», - ասել է Արա Պապյանը, ավելացնելով, որ Հայաստանը 6 շաբաթվա ընթացքում ցանկանում է լուծել հարցեր, որոնք ունեն 600 տարվա պատմություն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---