5 հոկտեմբերի 2009 - 18:42 AMT
Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները չեն կարող հավերժ թշնամական լինել
Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները չեն կարող հավերժ թշնամական լինել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության անդամ Արշավիր Գենջյանը: «Պետք չէ վախենալ որեւէ նախագծերի ծրագրումից կամ Թուրքիային ընդառաջ որեւէ քայլեր կատարելուց»,- ասել է Արշավիր Գենջյանը` ավելացնելով, որ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է: Նրա խոսքով, նախքան որեւէ քայլեր կատարելը Հայաստանը պետք է ամեն ինչ ծանրութեթեւ անի:

«Սփյուռքի գլխավոր անհանգստությունը Հայոց ցեղասպանության հարցն է»,- ասել է Արշավիր Գենջյանը` նշելով, որ այդ հարցն ուղղակիորեն կապված է Սփյուռքի հետ: Նա բարձր է գնահատել նաեւ հայկական համայնքների հետ հանդիպելու` Հայաստանի նախագահի նախաձեռնությունը` ասելով, որ «հաճելի է տեսնել, որ Սերժ Սարգսյանը կիսում է Սփյուռքի անհանգստությունը»:

Գենջյանը նաեւ ինքնախաբեություն է համարել կարծելը, որ Հայոց ցեղասպանության հարցը կլուծվի առանց որեւէ բարդությունների: