Հայաստանի վարչապետն ու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննհոկտեմբերի 6-ին հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետն անդրադարձել է Հայաստանում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ծավալած արդյունավետ գործունեությանը, որն ընդգրկում է տարբեր ոլորտներ եւ խնդիրների լայն շրջանակ` միաժամանակ ՀՀ կառավարության անունից հայտնելով համագործակցության պատրաստակամություն:



Հանդիպման ժամանակԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը խոսել է հակակոռուպցիոն քաղաքականության, տնտեսական, բնապահպանական ոլորտների եւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության ուղղություններով իրականացվող ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ընթացիկ գործունեության եւ ծրագրերի մասին:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---