ԵՄ-ն խորացնում է Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտներում 7 հոկտեմբերի 2009 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արդարադատության, ազատության եւ անվտանգության գլխավոր տնօրինության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Լուիջի Սորեկայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի ստեղծման հարցը: Հայաստանը չորրորդ երկիրն է լինելու, որտեղ ստեղծվելու է նման ենթակոմիտե, որը կնպաստի արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտներում Հայաստան-Եվրամիություն երկխոսության խորացմանը եւ համագործակցության ընդլայնմանը: Արթուր Բաղդասարյանի առաջարկով որոշվել է մշակել ենթակոմիտեի աշխատանքային ծրագիր, որը կներառի համապատասխան գործողությունների ժամանակացույց: Քննարկվել են նաեւ ենթակոմիտեի ձեւավորման եւ գործունեության ընթացքում Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանին տեխնիկական եւ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցերը: Կարեւորվել է սահմանների կառավարման, Հայաստանի եւ Եվրամիության ամդամ երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված համակարգի ձեւավորման հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Արեւելյան գործընկերության» շրջանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի: Կողմերը դրական են գնահատել Հայաստան-Եվրամիություն համագործակցության մակարդակը, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |