Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի հայ-թուրքական մերձեցմանը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում սխալ է ողջ պատասխանատվությունը միայն Սփյուռքի վրա դնել: Հայաստանն ու Սփյուռքը պետք է աշխատեն միասին: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:



«Հայաստանը պետք է պահանջի Անկարայից չեղյալ հայտարարել այն բոլոր օրենքները, որոնք պատիժ են սահմանում Թուրքիայում Հայոց ցեղասպանության քննարկման համար: Բացի այդ, Երեւանը պետք է հայտարարի, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը գերակա է մնում իր արտաքին քաղաքակնության համար»,-ասել է Կիրո Մանոյանը: Բացի այդ, ըստ Մանոյանի, Հայաստանը պետք է ընդգծի, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի հայ-թուրքական մերձեցմանը:



«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում պետք է որոշ ռազմավարական փոփոխություններ կատարվեն եւ շեշտը դրվի Թուրքիայի կողմից այդ փաստի ճանաչման վրա»,-հայտարարել է Մանոյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---