8 հոկտեմբերի 2009 - 15:04 AMT
ՀՀ կառավարությունը չի ընկալում հայ-թուրքական սահմանի բացման իրական մարտահրավերները
Այն հայտարարությունները, թե հայ-թուրքական սահմանի բացման հետ Հայաստանը տնտեսական թռիչք կապրի, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը այսօր Երեւանում, ելույթ ուեննալով Դաշնակցության նախաձեռնած «Նախաստորագրված արձանագրություներն ու հայ-թուրքական հարաբերությունները` Ազգային-պետական շահերն ու մարտահրավերները» թեմայով քննարկմանը:

«Հայաստանի կառավարությունը պատրաստ չէ ընկալել բոլոր իրական տնտեսական, սոցիալական, մշակութային մարտահրավերները, որոնց հետ կբախվի երկիրը Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում: Հայաստանի 2010թ. պետբյուջեում չեն հաշվարկվել այն հնարավոր մարտահրավերները, որ կարող են առաջանալ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Հարց է առաջանում` ինչպե՞ս մենք կարող ենք գնալ սահմանի բացմանը, եթե՞ հաշվի ենք առնում բոլոր այս մարտահրավերները»,-ասել է հայ խորհրդարանականը:

Ըստ նրա, Կարս-Գյումրի երկաթուղու շահագործումը շահավետ չէ Թուրքիայի համար` հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության առկայությունը: