«Միացումը» պնդում է, որ Հայ-թուրքական արձանագրություններն ու 7 շրջանների հանձնումը շաղկապված գործընթացներ են

PanARMENIAN.Net - Դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Թուրքիայի հետ, Հայաստանն առաջին հերթին պետք է հասկանա, որ երկրների միջեւ չկան հարաբերություններ, կա հակամարտություն: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Միացում» ազգային նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ նրա, հարաբերությունների կարգավորումը Երեւանի ու Անկարայի միջեւ անհնար է, քանի դեռ մի երկրի նպատակն է` ոչնչացնել մյուսին: Նա նաեւ նշել է, որ միջնորդների առկայությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, արդեն իսկ խախտում է հավասարակշռությունը տարածաշրջանում եւ սպառնում է Հարավային Կովկասի անվտանգությանը:



«Գլխավոր թերությունն այն է, որ մեր ժողովուրդը միասնական չէ»,-ասել է Սեֆիլյանը` հավելելով, որ միակ դրականն այն է, որ Հայաստանի սահմանները հսկում են հայկական զորքերը:



«Հայ ժողովրդի ողջ ուշադրությունը սեւեռվել է Հայ-թուրքական արձանագրությունների վրա, եւ մենք չենք նկատում այն վտանգը, որ սպառնում է երկրին»,-ասել է Ժ.Սեֆիլյանը` հավելելով, որ Արձանագրությունները «պտտվում են» ղարաբաղյան հակամարտության եւ 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելու շուրջ: «Թուրքական կողմն արդեն բազմիցս է հայտարարել, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում չի լինի»,-ասել է նա: Ընդ որում նա նշել է, որ Հայաստանին սպառնացող գլխավոր վտանգը շրջանների հանձնումն է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---