10 հոկտեմբերի 2009 - 19:12 AMT
Կառլես Պույոլ. Հայաստանի հավաքականը ոչ մրցունակ թիմ է
Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» պաշտպան Կառլես Պույոլը հայտնել է, որ Իսպանիայի հավաքականը Հայաստանի հետ սպասվող հանդիպմանը չի պատրաստվում թերագնահատել մրցակցին, չնայած, որ արդեն ապահովել է իր ուղեգիրը ԱԱ-2010 եզրափակիչ փուլ:

«Մենք ինչպես միշտ հաղթանակ ենք տանելու: Նախընտրական ռաունդի բոլոր հանդիպումները մեզ համար կարեւոր են, որովհետեւ մեզ հաճախ չի նման հնարավորություն ընձեռվում միասին խաղալու, եւ մենք պետք է օգտվենք յուրաքանչյուր հնարավորությունից: Մեր մարզիչն իր աշխատանքը բարձրագույն մակարդակով է կատարում, եւ մենք պատրաստվում ենք ցույց տալ ողջ աշխարհին, որ մենք լավագույնն ենք:

Իսպանացիների հետ նախորդ հանդիպումներում Հայաստանի հավաքականը ոչ ի գոլ չի հարվածել, ինչը Պույոլին առիթ է տվել հայտնելու, որ Հայաստանի հավաքականը ոչ մրցունակ թիմ է:

«Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը մեր դապրասապահն ու պաշտպանությունն աշխատելու շատ տեղ չեն ունենա: Ես վստահ եմ, որ այդ հանդիպմանն էլ հայ ֆուտբոլիստները չեն կարողանա գոլ հարվածել: Մենք երբեք մեր դարպասները բաց չենք թողել ոչ մրցունակ թիմի գնդակ: Մեր հավաքականը բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի եւ շատ լավ պաշտպանություն»,- ամփոփել է «Բարսելոնայի» պաշտպանը: