Մեդվեդեւը եւ Սարգսյանը քննարկեցին հոկտեմբերի 9-ին Քիշնեւում կայացած ԱՊՀ երկրների գագաթնաժողովի արդյունքները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը քննարկեցին առեւտրատնտեսական համագործակցության զարգացման խնդիրները, միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդման, ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, նաեւ էներգետիկայի ոլորտում համատեղ խոշոր նախագծերի իրականացման հեռանկարները:



Ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը քննարկվում էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ԱԱՀՈՒ) գործունեության հարցերը, ներառյալ ԱԱՀՈւ-ի գործունեությունը, այդ թվում նաեւ Ղազախստանում կայացած «Համագործակցություն` 2009» ԱԱՀՈՒ-ի զորավարժությունների առումով:



Համաշխարհային ճգնաժամային երեւույթներին դիմակայելու եւ նորարարական առաջադիմությանը աջակցելու համար, Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը քննարկեցին հոկտեմբերի 9-ին Քիշնեւում կայացած ԱՊՀ երկրների գագաթնաժողովի արդյունքները, նաեւ մտքեր փոխանակվեցին ԵվրԱսՏՀ-ի երկխոսության վերաբերյալ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---