Կարեւոր է, որպեսզի Երեւանն ու Անկարան քաղաքական կամք դրսեւորեն Արձանագրությունների վավերացման փուլում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները լուրջ ներդրում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների, փոխըմբռնման մթնոլորտի եւ համագործակցության ձեռքբերման գործում: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արեւելքում` հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներն ու իրողությունները» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է միջազգային գործերով Դաշնության Խորհրդի Կոմիտեի նախագահի տեղակալ Վասիլի Լիխաչեւը: «Այդ Արձանագրությունների նշանակությունը վերաբերում է ոչ միայն հայ-թուրքական փոխհարաբերություններին, այլեւ դրական կերպով անդրադառնում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության վրա»,- ընդգծել է Վասիլի Լիխաչեւը:



Նա առանձնահատուկ կարեւորություն է տվել այն բանին, որ գործընթացում Երեւանի ու Անկարայի դրսեւորած քաղաքական շահագրգռվածությունն ու կամքը պահպանվեն նաեւ Արձանագրությունների վավերացման փուլում: «Կատարելով առաջին քայլը` մենք կարող ենք հանգիստ ընթանալ այդ վեկտորով` լուծելով մնացած սուր խնդիրներն ու հարցերը»,- ասել է Վասիլի Լիխաչեւը: Նա նաեւ Հայաստանի ու Թուրքիայի պատգամավորներին կոչ է արել բարձր քաղաքացիական ու քաղաքական պատասխանատվություն դրսեւորել վավերացման համար հայ-թուրքական Արձանագրությունների քննարկման փուլում:



Ինչպես նշել է ռուս փորձագետը, Արձանագրությունները երկու առավելություն ունեն: Առաջինը, դրանք իրավական հիմք են ծառայում հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման համար: Երկրորդը, կողմերից ու համաշխարհային խաղացողներից պահանջում են ամբողջությամբ հաշվի առնել տարածաշրջանում հակասական իրողությունների համակարգը: «Հասկանալի է, որ ոչ բոլոր խնդիրները կարելի է անմիջապես լուծել, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը պետք է զուգահեռ ընթանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ»,- հայտնել է Վասիլի Լիխաչեւը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---