ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑԻ ԻՐ ԱՌԵՒՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Երեւանում կբացվի Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի առեւտրա-տնտեսական ներկայացուցչությունը: Այդ մասին տեղեկատվությունն այսօր Երեւանում հաստատել է նահանգի օրենսդիր մարմնի անդամ սենատոր Ջեկ Սքոթինը ենթակառույցների տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին, թե հատկապես որ ոլորտներում հայ-կալիֆորնիական համագործակցությունը կարող է ավելի հաջող լինել: Նախարարի կարծիքով, անհրաժեշտ է զարգացնել գործընկերական հարաբերություններ նախ եւ առաջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջիկությունը, բարձր տեխնոլոգիաները: Նշենք, որ ներկայումս Կալիֆորնիայում բնակվում են ծագումով հայ մոտ մեկ միլիոն քաղաքացիներ: Ազդեցիկ հայ համայնքը, ինչպես ենթադրվում է, յուրահատուկ կամուրջ կդառնա Հայաստանի եւ Կալիֆորնիայի գործարար աշխարհի միջեւ: Հիշեցնենք, որ 2001 թվականի նոյեմբերին Երեւանում ստորագրվել է Հայաստանի եւ Կալիֆորնիայի նահանգի միջեւ փոխըմբռնման հուշագիր, որով հիմք է դրվել համապարփակ առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանը:





Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---