Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը դառնում է տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն Էյչ-Էս-Բի-Սի Խմբի համար

PanARMENIAN.Net - Ինչպես հայտարարել էինք 2009 թվականի սեպտեմբերի 18-ի մամլո թողարկման մեջ , Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը պլանավորում է դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) տարածաշրջանային կենտրոն`ԱՊՀ երկրներում Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ բանկերին տրամադրելով ՏՏ սպասարկում: Այօր մենք ուրախ ենք հայտարարել, որ սկսած 2009 թվականի սեպտեմբերից, Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի «Էյչ-Էս-Բի-Սի ունիվերսալ բանկային ծրագիրը» («HSBC Universal Banking» «HUB») սպասարկող յոթ ծրագրավորողներից բաղկացած թիմն ընդլայնել է իր գործառնությունները` աջակցելով Վրաստանում, Ղազախստանում - Ռուսաստանում Էյչ-Էս-Բի-Սի բանկերի համապատասխան բաժիններին, այսպիսով դառնալով «Տարածաշրջանային Աջակցության Թիմ»:



Վերոհիշյալ ծրագիրը Էյչ-Էս-Բի-Սի Խմբի սեփականությունը հանդիսացող համակարգչային ծրագրերի փաթեթ է: Այն ապահովում է բանկային - ներդրումային գործառնությունների լայն շրջանակ, բավարարում է տարբեր երկրներում հաճախորդների բանկային պահանջները, ինչպես նա- նպաստում է գործառնություններն արդյունավետ դարձնելու հարցում: Ներկայումս, այս ծրագիրը տեղադրված է 63 երկրներում, որի միջոցով իրականացվում են տարեկան 764 միլիոն գործառնություններ` սպասարկելով աշխարհի 10 միլիոն հաճախորդների ակտիվ հաշիվներ:



Հայաստանում հիմնված «Տարածաշրջանային Աջակցության Թիմը», տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տիրապետելով բարձրակարգ գիտելիքների - փորձառության, տարածաշրջանի Էյչ-Էս-Բի-Սի բանկերին աջակցելու նպատակով կիրականացնի մի շարք կար-որ գործառնություններ:



2010 - 2011 թվականներին թիմը պլանավորում է ընդլայնել իր սպասարկման շրջանակները դեպի Կենտրոնական, Ար-մտյան - այլ Եվրոպական երկրներ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---