Թե Հայաստանը, եւ թե Թուրքիան պետք է լուրջ աշխատանք կատարեն Արձանագրությունների վավերացման համար

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրումը կարեւոր քայլ է, որը սկզբունքորեն փոխում է Երեւանի ու Անկարայի փոխհարաբերությունների ֆոնը: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արեւելքում` հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներն ու իրողությունները» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:



«Այդ Արձանագրությունների ստորագրումը ճանապարհի ավարտը չէ, դա միայն սկիզբն է: Առջեւում վավերացումն է Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից, եւ այդ փուլում կարող են ստորջրյա քարեր ի հայտ գալ»,- նշել է քաղաքագետը: Նա ավելացրել է, որ վավերացումից հետո վրա կհասնի «ճանապարհային քարտեզի» իրականացման հերթը, եւ ընդգծել է, որ պատմության մեջ նման քարտեզները քիչ չեն, որ այդպես էլ չեն իրականացվել:



«Հավանականությունն այն բանի, որ գործընթացը կիրականացվի, զրոյի է հավասար: Հույս կա, բայց երկու կողմերն էլ պետք է լուրջ աշխատանք կատարեն Արձանագրությունների վավերացման համար: Այդժամ արդեն կարելի է հուսալ, որ սահմանի բացումը տեղի կունենա»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:



Նրա խոսքով, Հայաստանի հասարակության մեջ դինամիկա կա Թուրքիայի հետ գործընթացի առնչությամբ, եւ այդ դինամիկան կարող է փոխվել: «Ելնելով դրանից, երկու կողմերի ցանկացած անփույթ գործողություններ կամ քաղաքական գործիչների քայլեր կարող են ազդել բնակչության լայն շերտերի վրա հայ-թուրքական գործընթացի առնչությամբ»,- ասել է քաղաքագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---