«Արեւորդի» էկոլոգիական կինոփառատոնը հատուկ լրագրողների համար կազմակերպում է փառատոնի ֆիլմերի դիտում

PanARMENIAN.Net - «Արեւորդի» երկրորդ միջազգային էկոլոգիական փառատոնը հոկտեմբերի 15-20ը հրավիրում է բոլոր լրագրողներին փառատոնի ֆիլմերի ցուցադրությանը «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի կինոդահլիճում:



«Արեւորդի» էկոլոգիական կինոփառատոնը անցկացվում է երկու տարի մեկ անգամ եւ հանդիսանում է միակ էկոլոգիական կինոփառատոնը Հարավային Կովկասի ողջ տարածքում: Այն կանցկացվի Երեւանում հոկտեմբերի 25-29-ը:



Փառատոնի նպատակն է` սեմինարների միջոցով ստեղծել բաց համաժողով, բաց քննարկումներ եւ մտավարժանքներ:



Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաեւ ֆիլմերի ցուցադրություն, որոնցից առաջինը կդառնա Լյուկ Բեսսոնի «Տուն» ֆիլմի երեւանյան պրեմիերան:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---